Դոնեցկը հայտարարել է անկախ պետություն հռչակվելու մասին
07/04/2014 15:10
Նմանատիպ
Պրոռուսական ակտիվիստները գրավել են Դոնեցկի մարզպետարանի շենքը և հայատարարել են Դոնեցկի Հանրապետության անկախության մասին: Այս մասին տեղեկացնում է «Остров»-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է ակտիվիստների կողմից ինքնակազմակերպված մարմնի՝ Ազգային խորհրդի կողմից: Նրաք նաև առաջարկում են Դոնեցկի Հանարապետությունը մտցնել ՌԴ-ի կազմի մեջ:
Ցույցի մասնակիցները ողջունել են այդ որոշումը վանակարկելով ՝ «Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն» և «Պուտին,օգնի՛ր, մեզ»:
Իտար Տասսը տեղեկացնում է, որ Ազգային խորհուրդը դիմել է ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով տարածաշրջան ուղարկել խաղաղապահ ուժեր:
Այս հանգստյան օրերին Ուկրաինայի Արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում տեղի է ունեցել պրոռուսական ակցիաների հերթական ալիքը՝ ուղեկցվելով տարբեր վարչական շենքերի գրավմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում