ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պնդում է, որ Մոսկվան փորձում է կրկնել պատմությունը
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար’ Անդերս Ֆոգ Ռասմուսսենը ափսոսանք է արտահայտել, որ Ռուսաստանը կրկնում է պատմությունը և նորից Եվրոպան բաժանում է ազդեցության գոտիների: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական կայքը, Դանիայի նախկին վարչապետը Daily Telegraph-ի իր սյունակում կոչ է արել արևմտյան կառավարություններին ներդրումներ կատարել’ ի պաշպանություն Ուկրաինայի:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է պատրաստ լինեն հակահարված տալ Ռուսաստանին, եթե այն իր զորքերը մտցնի Արևելյան Ուկրաինա:
Կիրակի ռուսամետ ակտիվիստները գրոհով վերցրել են կառավարական շենքեր Արևելյան Ուկրաինայի 3 քաղաքներում’ Դոնեցկում,Լուգանսկում և Խարկովում:
Կիևը Մոսկվային մեղադրել այդ վարչական շենքերի գրոհի կազմակերպման մեջ:
Այսօր առավոտյան Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Խարկովի մարզպետարանը ազատված է ցուցարարներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում