Գագաուզիան և Մերձդնեստրը պատրաստակամ են մտնել ՌԴ-ի կազմ
Նմանատիպ
Այսօր Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը հանդես է եկել ժողովրդին ուղղված ելույթով: Այդ ամսին գրում է «Независимая газета»-ն:
Չճանաչված հանրապետությունում և Մոլդովայում մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ կարծում էին, որ Մերձդնեստրը կհայտարարի Քիշնևի հետ լիակատար կասեցման և հակամարտության լուծման «5+2» ձևաչափի դադարեցման օգտին: Այդ մասին հայտարարել է Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավոր Դմիտրի Սոինը:
Մոլդովացի քաղաքագետ Բոգդան Ցիրդնյան նշել է, որ Քիշնևի համար դա հարված չէ, քանի որ իրենց գլխավոր նպատակը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումն է: Երբ դա կատարվի, Մերձդնեստրին կհետևի նաև Գագաուզյան ինքնավարությունը: Նրա ղեկավարի խոսքերով, Գագաուզյան կարող է հարց ներկայացնել երկրի կարգավիճակի փոփոխման համար՝ պահանջելով ինքնավարությունից անցում կատարել անկախության:
Նա նաև հաստատել է, որ Գագաուզիան պատրաստ է ինքնավարության կարգավիճակը փոխել անկախ հանրապետության հետ , եթե Մոլդովայի կողմից կարգավիճակի փոփոխություններ առաջ քաշվեն:
Իսկ դա տեղի կունենա, եթե Քիշնևը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրի: Գագաուզիան, ինչպես և Մերձդնեստրը, հանդես է գալիս Մաքսային միությանը միանալու օգտին: Այդ իսկ պատճառով տարածաշրջանում ուշադրությամբ հետևելեն Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նատալի Գերմանի ապրիլի 3-4-ը Մոսկվա կատարած այցին:
«Ռուսաստանը չի թողնի Մերձդնեստրը, դա լավ են հասկանում Քիշնևում, սակայն մոլդովական քաղաքական գործիչները պատրաստ չեն ընդունել հանարապետության կառավարման դաշնային տիպը, որն առաջարկվում է Մոսկվայի կողմից: Այստեղ կողմնակից են ունիտար մոդելին՝ համաձայնելով Մերձդնեստրի կորուստի հետ», – նշել է Բոգդան Ցիրդնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում