Բեյրութի հարավում բախումներ են սկսվել
07/04/2014 17:47
Նմանատիպ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Սիդա շրջանում՝ պաղեստինցի փախստականների «Միա ուա Միա» ճամբարում ապրիլի 7-ին բախումներ են սկսվել երկու խմբավորումների միջև: Խմբավորումներից մեկը պատկանում է «Անսար Ալլահ»-ին: Տեղի ունեցած բախումների հետևանքով 2 լիբանանցի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան ազգային տեղեկատվական գործակալությունը, բախումների հետևանքով կան նաև վիրավորներ: Այժմ էլ բախումները շարունակում են ընթանալ Սիդայի «Միա ուա Միա» ճամբարում. օգտագործվում են նռնակներ, գնդացիրներ:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ զոհվել է 5, և վիրավորվել’ 10 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում