Ռուսաստանը չի պլանավորում ուժեղացնել Ուկրաինայի հետ իր սահմանի պաշպանությունը

Ռուսաստանը չի պլանավորում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հետ սահմանի ապահովությունը ուժեղացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի սահմանային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում է է Ռիա Նովոստին:

«Ամեն ինչ արդեն վաղուց իրականացված է, սահմանի ամրապնդման համար այլ լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվելու»,-այսպես է նա մեկնաբանել Գերագույն Ռադայի կողմից նշանակված երկրի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի Ուկրաինայի արևելյան սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու մասին հայտարարությունը:

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը բռնկվել է 2013-ի նոյեմբերի վերջերին, երբ կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է երկրի եվրաինտեգրման գործընթացը: Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք ստացան «եվրոմայդան» անվանումը: Հունվարին այդ ակցիաները վեր ածվեցին զինված ծայրահեղականների և օրինապահ մարմինների միջև բախումների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում