Իրանը ծրագրում Է առաջիկայում նավթի արդյունահանումն ավելացնել
Նմանատիպ
Իրանը մտադիր Է առաջիկայում նավթի արդյունահանումն օրական 2,8 մլն բարելից ավելացնել մինչեւ 4,2 մլն բարել: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիջան Նամդար Զանգենեն:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Թեհրանը «չի սպասելու ԱՄՆ-ի թույլտվությանը», և որ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցները խոչընդոտ չեն դառնա արտահանումն ավելացնելու համար:
«Մենք նավթի արտահանումն ավելացնելու ծավալուն պլաններ ունենք, մենք արդեն ավելացրել ենք դրա արդյունահանումը, որպեսզի լրացնենք ՕՊԷՔ-ի բաժնեչափը»,-ասել Է նախարարը:
Զանգենեն զգուշավոր լավատեսություն Է հայտնել նավթային պատժամիջոցների չեղարկման հեռանկարների կապակցությամբ, բայց նշել Է, որ «եթե դրանք պահպանվեն, ապա մենք կաշխատենք՝ ելնելով այդ դրությունից», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում