Ադրբեջանում զինվորը գնդակահարել է ծառայակցին և հրամանատարին
08/04/2014 10:33
Նմանատիպ
Ադրբեջանի սահմանմերձ շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինվոր Գրյակմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն «անզգուշության հետևանքով» իր տաբելային հրացանից կրակել է ծառայակցի՝ Ինտիղամ Իլհամ օղլու Իսմաիլովի վրա և նույն զորամասի հրամանատարի տեղակալ Ռամիլ Ալիևի վրա: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Զինվոր Իսմաիլովն ստացած վերքից մահացել է, իսկ հրամանատարի տեղակալը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցածը հաստատել են: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Haqqin.az կայքի հետ զրույցում փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ չի կարծում, որ անզգուշության հետևանք է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում