Ուկրաինան շնորհակալությունէ հայտնել Ադրբեջանին
Նմանատիպ
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին հանդիպում է ունեցել հանրապետությունում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլիի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Լուբկիվսկին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտի 27-ի նիստում համապատասխան բանաձևի քվեարկության ընթացքում:
Կողմերը հավաստել են փոխադարձ պատրաստակամությունը ակիվացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը ռազմավարական գործընկերության գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուշադրությունը կենտրոնացնել հանգուցային ոլորտներում կոնկրետ նախագծերի իրացման, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարներ փնտրելու վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում