Ուկրաինայի խորհրդարանում տուրուդմփոց է տեղի ունեցել
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ազատություն» խմբակցության ներկայացուցիչները փորձել են խորհրդարանական ամբիոնից հեռացնել Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին, որը ներկայիս իշխանություններին մեղադրել Է, մասնավորապես, այն բանում, որ զենքն «ազատորեն շրջում է երկրում»:
Ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը, Սիմոնենկոն հայտարարել է, թե իշխանությունն Է մեղավոր բոլոր այն բախումների համար, որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում:
Դրանից հետո «Ազատության» ներկայացուցիչները նետվել են դեպի ամբիոն, մյուս կողմից’ մոտեցել են Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները և կոմունիստները, և սկսվել Է տուրուդմբոցը:
Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին հաջողվել Է հանդարտեցնել ժողովրդական պատգամավորներին: Խորհրդարանի աշխատանքը շարունակվում Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում