Մոլդովան բանակը բերում է մարտական պատրաստության վիճակի
Նմանատիպ
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հանձնարարել է երկրի պաշտպանության նախարար Վալերի Տրոենկոյին անվտանգության հնարավոր սպառնալիքների դեմ պայքարելու համար բանակը բերել մարտական պատրաստության վիճակի: Մոլդովայի նախագահը նման հրահանգ է տվել պաշտպանության նախարարին ապրիլի 7-ին կայացած Անվտանգությն բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ЛигаБизнесИнформ-ը:
«Մենք հստակ հրահանգներ ենք ստացել անվտանգության բարձրացման և զենքի պատրաստման վերաբերյալ: Մեզ անհրաժեշտ է գնահատել իրավիճակը և կարգի բերել այդ ոլորտը: Մենք պետք է պատրաս լինենք մեր պարտականությունները կատռարելուն»,- ասել է Մոլդովայի պաշտպանության նախարարը:
Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Ուկրաինայում, տարածաշրջանային ճգնաժամը, Քիշնևի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանի կողմից Մոլդովայի վրա ճնշումներ գործարդելու հետ կապված հիմնական ռիսկերը:
«Կարծում եմ երկրում խաղաղ կլինի:Մենք պետք է մեր ծարգիրն իրականացնենք Ասոցացման հմաձայանագրի ստորագրմանը համապատասխան: Մենք այդ ճանապարհին պետք է ցանկացած դժվարությունների պատրաստ լինենք»,- հայտարարել է Տիմոֆտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում