Էրդողանը նուրիստների դեմ նոր օպերացիա է ձեռնարկել
Նմանատիպ
Ադանա նահանգի Անվտանգության վարչության յոթ աշխատակիցները ձերբակալվել են՝ մեղադրվելով հեռախոսներ անօրինական գաղտնալսելու սկանդալի մեջ: Ինչպես այսօր տեղեկացնում են թուրքական հեռուստաալիքները, ձերբակալվածների տներում հետախուզություն է սկսվել:
Ձերբակալվածների թվում է Անվտանգության վարչության նախկին փոխտնօրեն Էրտուգրուլ Ետկին, 1 ոստիկանության լիազոր և 5 շարքային աշխատակիցներ: Ինչպես նշում են տեղական դիտորդները, այս օպերացիան կարող է դառնալ նմանտաիպ այլ ենթակառույցներում մաքրման աշխատանքներ կատարելու առաջին ալիքը, որի մասին մեկ անգամ չէ, որ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկելով «ներքին կառավարության», Խիզմեթ շարժման ներկայացուցիչներին: Վարչապետը նաև մեկ անգամ չէ, որ խոստացել է հաշվեհարդար տեսնել այդ կառույցներում առկա շարժման ներկայացուցիչների հետ:
Ադանայի Անվտանգության վարչության աշխատակիցները պատահական են չեն ընտրվել՝ որպես առաջին թիրախ: Հունվարի կեսերին Ադանայի ոստիկանությունը կանգնեցրել և հետախուզել էր Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող մեքենաները: Այդ միջադեպը վերածվեց մեծ սկանդալի: Տրանսպորտային միջոցը, որը շարժվում էր Սիրիայի ուղղությամբ, հետախուզական ծառայության տվյալներով չպետք է զննվեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում