Բելառուսի նկատմամբ արևմտյան ճնշումներն այլևս արդիական չեն. Լուկաշենկո
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ արևմտյան քաղաքական գործիչների շրջանում ավելի ու ավելի լավ է հասունանում այն ըմբռնումը, որ Բելառուսի նկատմամբ իրականացվող ճնշուման քաղաքականությունը կորցրել է իր արդիականությունը: Այս մասին տեղեկացնում է Իտար-Տասս լրատվականը:
«Բարեբախտաբար, արևմտյան մասնագետների և քաղաքական գործիչների շրջանակում, թեկուզ և ուշացումով, հասունանում է այն գաղափարը, որը Բելառուսի նկատամաբ արևմտյան քաղաքական գործիչների ճնշման քաղաքականությունը արդեն սպառել է իրեն»,- նա այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որի շրջանակներում քնարկվել է մայիսին Մինսկում հոկեյի միջազգային առաջնության կազմակերպման հարցը:
Նախագահի խոսքերով արդեն հնչում են «նոր հայացքներ և մեթոդներ մշակելու» կոչեր:
«Այդ մասշտաբի առաջնությունները միշտ էլ քաղաքական ենթատեքստ են ունենում: Կրկնվում եմ, բայց սպորտը արդեն վաղուց դարձել է մեծ քաղաքականության բեմ, և, նույնիսկ, կհամարձակվեմ պնդել, որ մեծամասամբ’ կեղտոտ և ոչ բարոյական քաղաքականության»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ գոյություն ունեն բազմաթիվ շահարկումներ՝ կապված այդ առաջնության հետ:
Լուկաշենկոի խոսքերով’ «առանձին արևմտյան քաղքական գործիչներ, օգտագործելով ճնշման ոչ բարոյական մեթոդներ, փորձել են խեղաթյուրել Մինսկում առաջնության իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը»: «Օբյեկտիվ վերլուծության փոխարեն արտահայտվում են հորինված մեղադրանքներ և քաղաքական պահանջներ»,- նշել է Լուկաշենկոն:
Այս պարագայում շատ կարևոր է դառնում միջազգային սպորտային կազմակերպություների կողմից Բելառուսի նկատմամբ ցուցաբերվող աջակցությունը: «Չնայած առանձին եվրոպական կազմակերպությունների և քազաքական գործիչների խիստ ճնշմանը, Հոկեյի միջազգային ֆեդերացիան և հենց ինքը’Ռենե Ֆազելը չեն դարձել այդ ազդեցության զոհ և հավատարիմ են մնացել սպորտի իդեալներին»,- ընդգծել է նախագահը: Նա անվանել է այդ դիրքորոշումը համարձակ:
«Այդքան էլ հեշտ չէ լինելով Արևմուտքում բնակիչ և դիմանալ այդպիսի ճնշման »,-ավելացրել է Բելառւոսի նախագահը:
Նրա խոսքերով, առաջնությունը բելառուսների համար ամենալուսավոր սպորտային տոնը պետք է լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում