Ուկրաիանան չի ընդունում ռուսական գազի բարձր գինը
08/04/2014 17:17
Նմանատիպ
Ուկրաինան չի ընդունում ՌԴ-ի կողմից հայտարարած գազի նոր գինը՝ համարելով շուկայական և տնտեսական տեսանկյունից անարդար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջին քառամսյակում Ուկրաինայի վրա 1000 խորանարդ մետր գազը նստում էր 268.5 դոլար, իսկ ապրիլի մեկից սակագինը բարձրացել էր՝ դառնալով 385.5 դոլար:
Իսկ ապրիլի 3-ին ռուսական կողմը հայտարարեց, որ գազի սակագինը Խարկովյան համաձայնագրերի դադարեցումից հետո հասնում է 485 դոլարի:
«Մենք այդպիսի գին չենք ընդունում: Դա անարդար է: Նման գինը ոչ տնտեսական և ոչ էլ շուկայական է», – լրագրողների հետ զրույցում նշել է Պրոդանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում