«Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ» ձեւաչափով բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում
Նմանատիպ
«Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ» ձեւաչափով բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության գերատեսչության տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը:
«Մենք այն կարծիքին ենք, որ խոսքը պետք Է վերաբերի Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններին»,-ասել Է նա եւ հավելել, որ այդ բանակցությունների անցկացման հնարավորությունը համաձայնեցվում Է: «Առայժմ հնարավոր չԷ խոսել կոնկրետ ամսաթվերի մասին: Խոսքն առաջիկա շաբաթվա մասին Է»,-նշել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Մայա Կոսյանչիչը՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարը, հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը Մոսկվայի, Կիեւի եւ Վաշինգտոնի հետ ակտիվորեն աշխատում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ քառակողմ հանդիպում անցկացնելու վրա:
«Այդ հանդիպման օրակարգն այժմ համաձայնեցվում Է»,-ընդգծել Է նա: Միեւնույն ժամանակ, Էշթոնի մամուլի քարտուղարը չի կարողացել նշել այդ բանակցությունների անցկացման հնարավոր ամսաթիվը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է Ուկրաինայի իրադրության կարգավորման բազմակողմ ձեւաչափը քննարկել Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ուկրաինական կողմի մասնակցությամբ: «Մենք, իսկապես, պատրաստ ենք քննարկել բազմակողմ ձեւաչափը, որում ներկայացված կլինեն եվրոպացիները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ուկրաինական կողմը»,-ասել Է նախարարը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների ձեւաչափը, ինչպես նաեւ ժամկետներն ու օրակարգը, որոշված չեն, հայտնել Է նախարարը: «Մենք Ջոն Քերիի հետ որեւԷ կոնկրետ ամսաթիվ չենք քննարկել, քանի որ, ըստ մեր պայմանավորվածության, անհրաժեշտ Է նախ հասկանալ, թե ինչպիսին Է լինելու ձեւաչափը»,-ասել Է նա:
Ուկրաինայի հարավը եւ արեւելքը պետք Է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում, հավելել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում