Ղրիմը պատրաստ է ընդունել նոր սահմանադրություն
09/04/2014 13:06
Նմանատիպ
Ղրիմի պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտատրարել է, որ ինքնավար հանրապետության նոր սահմանադրությունը հնարավոր է ընդունվի արդեն իսկ այս ուրբաթ օրը’ ապրիլի 11-ին, օրենսդիր մարմնի արտահերթ նիստում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական կայքը:
«Ես ուրբաթ օրը արտահերթ նիստ եմ հրավիրում: Դա կլինի Ազգային ժեղովի պատմական նիստ, որի ժոմանակ կհաստատվի Ղրիմ հանրապետության սահմանադրությունը, որպես ՌԴ-ի առանձին սուբյեկտ»,-նշել է Կոնստատինովը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սիմֆերոպոլում պառլամենտականների քվեարկության արդյունքում որոշում է կայացվել թերակղզին միացնել ՌԴ-ին: Ղրիմի անակախացման հանրաքվեն և դրանից հետո ՌԴ-ին միանալու որոշումը ՄԱԿ-ի նիստում ընդունվել է միայն 11 պետության կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում