Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է առաջնագիծ
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովի գլխավորությամբ մի խումբ սպաներ մեկնել են ադրբեջանա-արցախյան սահման՝ ստուգելու իրավիճակը շփման գծում տեղակայված ստորաբաժանումներում: Այցը կապված է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավարևելյան սահմանին մոտ գոտում տեղի ունեցած դեպքի հետ, որի հետևանքով երեք զինծառայողներ’ այդ թվում մեկ կապիտան զոհվել, 6-ն էլ վիրավորվել են: Միջադեպի պատճառը անձամբ տեղում պարզելու համար ապրիլի 8-ին մի խումբ բարձրաստիճան սպաների հետ առաջնագիծ էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Միջադեպի հետ կապված’ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի զինվորները զոհվել և վիրավորվել են «ղարաբաղյան պատերազմի ժամանակներից մնացած հակատանկային ականի պայթյունի» հետեւանքով, որը, իբր շատ խորը տեղադրված լինելու պատճառով հնարավոր չի եղել հայտնաբերել ականազերծողների կողմից:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանական բանակի ներքին խնդիրները զրոյացնում են պատերազմում հաղթելու շանսերը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը ապրիլի 8-ին հայտարարել է, որ ապրիլի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավարեւելյան ուղղությամբ (Մարջանլու) հակառակորդը ձեռնարկել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն, որը կանխվել է ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից: Ադրբեջանաական գրոհայինները հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է երեք զոհ (որոնցից մեկը ‘ սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմին դիմակայելու ժամանակ ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում