Ղրիմում առաջարկել են Սիմֆերոպոլը վերանվանել Պուտին
Նմանատիպ
Ղրիմի մոսկվայամետ «Ռուսական միասնություն» կուսակցությունը Կերչում տեղի ունեցած ցույցի ժամանակ առաջարկել է Սիմֆերոպոլը վերանվանել Պուտին քաղաքի: Հենց մանիֆեստը ուղղված էր քաղաքի ղեկավարության դեմ, հատկապես Օլեգ Օսադչեվի դեմ էր, ով Կերչի քաղաքապետ է սկսած 1998-ից և անցած տարի ինտերնետ քվեարկության արդյունքում ստացել է ամենավատ քաղաքապետի կոչումը:
«Ես առաջարկեցի Սիմֆերոպալի կենտրոնական հրապարակում դրվի Պուտինի արձանը և վերանվանվի Սիմֆերոպոլ քաղաքը Պուտին քաղաքի»,- ամբիոնից կոչ է արել Ղրիմի թաթարների ներկայացուցիչը, ով չի ներկայացել:
Ելույթ ունեցողներից մեկն էլ կոչ է արել քաղաքի ղեկավարությանը, հատկապես ուկրաինական «Ռեգիոնների կուսակցությանը», հրաժարական տալ՝ պատճառաբանելով, որ նրանք նիստերից առաջ չեն լսում Ռուսաստանի հիմնը:
Ցույցը կազմակերպել էր «Ռուսական միասնություն» մոսկվայամետ կուսակցությունը, որը գլխավորում է Ղրիմի փաստացի ղեկավար Սերգեյ Աքսենովը, որի ստորագրություն է դրված Ղրիմը Ռուսաստանի դաշնության անդամ դառնալու պայմանագրի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում