Լաթաքիայի հյուսիսային գյուղերում թեժ մարտերը շարունակվում են
Նմանատիպ
Սիրիայի ակտիվիստները տեղեկացնում են, որ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև Լաթաքիայի «45 բարձունքի» շրջակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը փորձում է առաջ ընթանալ՝ թափանցելով Ուարա լեռան կողմից, չնայած այն գտնվում է զինյալնeրի հսկողության տակ: Բացի այդ, մարտերը շարունակվում են Քեսաբ գյուղաքաղաքի շրջակայքում: Բախումների հետևանքով կողմերը հարյուրավոր կորուստներ են կրել:
Բանակը շարունակում է ռմբակոծել զինյալների հավաքտեղիների ուղղությամբ թուրք-սիրիական սահմանի երկայնքով:
Սիրիական ՍԱՆԱ գորածակալության տեղեկացմամբ, նախօրեին սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Ջաբալ Նասրի հարավում գտնվող Ջաբալ Հարամիե տարածքի վրա:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում