Ուկրաինա գազ փոխադրելու համար « Газпром » -ի համաձայնության կարիքը չունենք. Eustream
Նմանատիպ
Սլովակիան չի կարողանում լիակատար կերպով Ուկրաինա գազ փոխադրել: Խոչընդոտ են հանդիսանում «Газпром» -ի հետ կայացրած պայմանագրերը: Այս մասին հայտնում է Ռիա նովստին:
Ուկրաինայից Սլովակիա գազի փոխադրման համար, եթե այն լինի վիրտուալ և ոչ ֆիզիկական, «Газпром» – ից համաձայնություն ստանալու կարիք չի լինի: Այս մասին հայտնել է Eustream-ի ներկայացուցիչը:
«Eustream-ը բավականին կոմպետենտ կազմակերպություն է, որն ամբողջովին վերահսկում է բոլոր գործողությունները, որոնք վերաբերվում են Սլովակիա տարածքում գազի փոխադրումներին»,-ասել է Eustream-ի ներկայացուցիչը’ պարզաբանելով, որ խոսքը վերաբերվում է վիրտուալ փոխադրումներին:
«Բանակցությունները Ուկրաինական կողմի հետ շարունակվում են համաձայն որոշված գրաֆիկի: Մեր գործընկերները «Укртрансгаза»-ից ընդունել են հրավերը»,-հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում