Շուշան Պետրոսյանը դարձել է «Մարտակերտի պատվավոր քաղաքացի»
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքի որոշմամբ սիրված երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին շնորհվել է «Մարտակերտի պատվավոր քաղաքացու» կոչում:
Ավագանու կողմից նման որոշում ընդունելու հիմք է ծառայել համայնքի ղեկավարի առաջարկությունը:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է. ՙ«Մարտակերտի լավագույն բարեկամ, բարերար ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչում»:
Հիշեցնենք, որ պատգամավորը բավկանին ակտիվ գործունեություն է ծավալում Մարտակերտի շրջանում՝ նպաստելով մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը: Մասնավորապես՝ վերջին նախաձեռնություններից է Մարտակերտում Մշակույթի տան բացումը և զանազան օգնությունների տրամադրումը: Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ Մարտակերտի Մշակույթի տունը կունենա նաև արվեստի տարբեր ճյուղերին նվիրված փոքրիկ գրադարան և 6 խմբակներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում