Դոնեցկի ցուցարարները որոշում են ընդունել ի պաշապանություն Ղրիմի

Դոնեցկի վարչական շենքի ցուցարարները նիստ են կազմակերպել, որի ընթացքում ուղերձով դիմել են Ղրիմի բնակիչներին: «Մենք ընդունում ենք Ղրիմի անկախությունը և հավատում ենք, որ Ղրիմն էլ կընդունի Դոնեցկի անկախությունը», -ասվում է ուղերձում: Այս մասին հայտնում Իտար-Տասսը:

Ուղերձում խնդրանք կա Ղրիմի բնակաչներին աջակցել ցուցարարների գործողություններին, ինչպես նաև օգնել ինքնապաշտպանական ուժերի կազմակերպման հարցում: Հրապարակում ներկա գտնվողները դրական արտահայտվեցին ընդունված որոշման վերաբերյալ՝ վանկարկելով «Ղրիմ-Դոնբաս-Ռուսաստան»:

Վարչական շենքի մոտ իրավիճակը շարունակում է մնալ խաղաղ: Անցած գիշերվա ընթացքում ավելացել են բարիկադները, որոնք արդեն ամբողջովին ծածկել են վարչական շենքի շրջակայքը:

Ցույցի բազմաթիվ մասնակիցներ վախենում են տարածաշրջանում «ֆաշիզմի» տարածումից, որը նրանք կապում են «Դոնեցկի հող բանդերովցիների ժամանման հետ», մյուսներն էլ ցանկանում են, որպեսզի իրենց հիմնական պահանջները ի կատար ածվեն՝ հանրաքվե անցկացվի, տեղական իշխանություններին ավելի շատ լիազորություններ տրվի, ազատվեն մինչ այդ ձերբակալված ցուցարարները և ռուսաց լեզուն ընդունվի, որպես երկրորդ լեզու: Մի մասն էլ հայտնում է իր հակակրանքը ուկրաինական իշխանությունների նկատմամբ և ուղղակի ցանկանում է միանալ Ռուսաստանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում