Եթե Սիրիա ներխուժման ձայնագրությունը ինչ-որ կերպ «մարսվեց», ապա այս նորը հաստատ չի «մարսվի». փորձագետ

Թուրքիայի համար էլ ավելի վտանգավոր նոր ձայնագրության հավանականությու՞ն..

Թուրքիայի կողմից Սիրիա ռազմական ներխուժման սցենարների գաղտնի քննարկման աղմկահարույց ձայնագրությունից հետո կարող է ի հայտ գալ նորը, որն առավել աղմկահարույց կարող է լինել և նույնիսկ պայթյունավտանգ Թուրքիայի շահերի տեսանկյունից:

Եթե Սիրիա ներխուժման ձայնագրությունը ինչ-որ կերպ «մարսվեց», ապա այս նորը, որ կարող է հրապարակվել, հաստատ չի «մարսվի» և լուրջ գլխացավանք կդառնա Թուրքիայի արտաքին քաղաքականության առումով:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն’ առջևում է ևս մեկ գաղտնի ձայնագրություն’ կրկին ԱԳՆ շենքում արտգործնախարար Դավութօղլուի մասնակցությամբ, երբ նա Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը սցենարներ էր քննարկում:
Այս անգամ արդեն նման ձայնագրության հրապարակումը ուղղակի առնչվելու է Ղրիմին, այսինքն’ Ռուսաստանի ազգային անվտանգությանը և մոտավորապես կարելի է ենթադրել, թե ինչ ցուցումներ ու հրահանգներ կարող են տրված լինել Ղրիմի թաթարների մասով:

Լևոն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Facebook սոցիալական ցանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում