Ուկրաինայի պարտքը Ռուսաստանին ավելի քան16 մլրդ դոլար է. Մեդվեդև
Նմանատիպ
Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում է 16 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է BBC-ի ռուսական կայքը:
«3 մլրդ դոլարը Ուկրաինայի պարտքն է, որը նա չի վճարել, 2.2 միլիարդը ‘գազի պարտքն է, և 11մլրդ 400մլն’ մենք հաշվում ենք Ռուսատանին չվճարած եկամուտը: Ընդհանուր պարտքը կազմում է 16մլրդ 600 մլն »,- պարզաբանել է վարչապետը:
Մեդվեդևի խոսքերով, Ռուսատանն ունի բոլոր իրավունքները պահանջել Ուկրաինայից նախօրոք վճարել գազի փոխադրումների համար:
Միևնույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս պատրարստ չէ Կիև գազ փոխադրելու համար անցնել ավանսային վճարումների:
«Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը՝ կխնդրեի ձեռնպահ մնալ և դեռևս ի կատար չածել այդ առաջարկը, մինչև կիրականցվեն լրացուցիչ խորհրդակցություներ»,- ասել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում