Լրագրողների պաշպանության կոմիտեն պահանջում է Ուկրաինայից չխանգարել ռուսական ԶԼՄ-ներին
Նմանատիպ
Լրագրողների պաշպանության կոմիտեն (ԼՊԿ) արտահայտել է իր մտահոգությունը կապված այն լուրի հետ, որ ուկրաինական սահմանապահները մերժել են մի շարք լրագրողների մուտք գործել երկիր: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորքի ԼՊԿ-ի կայքում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Կազմակերպությունը պահանջել է Կիևվի նոր իշխանություններից հարգել ԶԼՄ-ների ազատության իրավունքը և թույլ տալ բոլոր լրագրողներին մուտք գործել Ուկրաինա:
«Մենք կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին ապահովել, որ բոլոր արտասահմանյան լրագրողները, այնպես ինչպես ուկրաինակաները, հնարավորություն ունենան անխոչընդոտ տեղեկացնել Ոուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-հայտարարել է ԼՊԿ-ի կենտրոնասիական և եվրոպական ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:
Նրա խոսքերով’ «ժողովրդավարական պետութունները չպիտի արգելեն լրագրողներին աշխատել’ պատճառաբանելով նրանց քաղաքացիությունը»:
«ԶԼՄ-ների մուտքի սահմանափակումը ավելի է ամրապնդում կասկածները և անվստահությունը»,-ասել է Օնյանովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում