Թուրքիան Եվրոպայի կարիքը չունի. Էրդողանի օգնական
Նմանատիպ
Թուրքիան Եվրոպայի և նրա բարոյա-նյութական երկարացումների կարիքը չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնումէ Hurriyet-ը, հայտարարել է Էրդողանի տնտեսական խորհրդատու Յիգիթ Բուլութը:
Daily Star-ի իր սյունակում գրված հոդվածում վերջինս նշում է, որ նոր աշխարհակարգը բաղկացած է 3 բաղադրիչներից՝ Ամերիկա մայրցամաք, Թուրքիա-Եվրասիա-Մերձավոր արևելք և Չինաստան-Հնդկաստան-Իրան գծերից:
Նա նշում է, որ Թուրքիան երկար տարիներ օգտագործվել, քարկոծվել ու նվաստացվել է Եվրոպայի և նրա երկարաձգման քաղաքականության արդյունքում: «Այսօր մենք դրա կարիքը չունենք և ամենակարևորը , որ ներկայումս Եվրոպա չկա և անհնար է նոր աշխարհակարգի ուժային հավասարակշռության մեջ նրա գոյությունը»,- գրելը Բուլութը:
«Ամերիկյան մայրցամաքը մենակ է ներկայացնում Արևմտյան ուժը՝ կենտրոնանալով այդ արժեքների վրա: Այս մայրցամքի ներկայացուցիչները գնալով ուժեղ կդառնան: Եվրոպան տեղի չունենա այդ հավասարակշռության մեջ: Թույլ տվեք ավելի հստակ արտահայտվեմ, նոր աշխարհակարգում Արևմուտքը կներկայացնի միայն Ամերիկան:Մենք Եվրոպայի և նրա բարոյա-նյութական բեռի կարիքը չունենք»- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում