Թուրքիան Ասադի դեմ ծրագիր է պատրաստում. իրանական մամուլ
Նմանատիպ
Պաշտոնական Իրանը հայտարարել է, որ պաշտպանում է Քեսաբի հարցում Թուրքիայի դեմ Դամասկոսի մեղադրանքները: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հայտնել է, որ Լաթաքիայի տարածաշրջան թափանցած օտարերկրացի քաղաքացիները կռվում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Նշվում է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի քաղաքացի մեծ թվով մարտիկներ են սպանվել:
Press TV-ն քննադատել է Թուրքիային Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար և հայտնել, որ Սիրիայի բանակը Քեսաբի շրջանում մեծ ռազմական գործողություն է պատրաստում: «Սիրիացի պաշտոնյաները հայտնում են, որ Քեսաբը գրաված իսլամիստներին սիրիական բանակի հարձակումներից պաշտպանելու համար Անկարան հատուկ ծրագիր է պատրաստում», -հայտնել է իրանական հեռուստաալիքը:
Press TV-ն նաև հայտնել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի համար Արևմուտքը աջակցություն է ցուցաբերում Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում