Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին բողոքում է Ուորլիքից
10/04/2014 12:52
Նմանատիպ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը պետք է ավելի լավ ուսումնասիրի, ծանոթանա Մինսկի խմբի փաստաթղթերին և դրանից հետո միայն խորանա տարաձայնությունների մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմով՝ մեկնաբանելով Ուորլիքի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև կոնֆլիկտ է:
Նրա խոսքերով Ուորլիքը այս կերպ փորձել է հանգստացնել Հայաստանին, որը փորձում է Արցախը ներկայացնել որպես պետական միավոր, ինչպիսին, որ կա այն իրականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում