Ադրբեջանական բանակը կրկին կորուստ ունի
Նմանատիպ
ԼՂՀ պաշտպանության նախարարության դիրքապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը կանխելուց հետո, հարևան պետության ՊՆ-ն սկսել է հայտարարություններ անել «դժբախտ պատահարների» հետևանքով զինվորների մահվան մասին: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ գործելաոճը, շատ հավանական է, որ նման հայտարարություններում նշվող մահացած զինվորներն իրականում զոհվել են հայկական կողմի դեմ իրականացված անհաջող գործողությունների հետևանքով:
Այս անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակա զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուխսաթօղլու Բազիրլին զենքի հետ անզգուշ վարվելու հետևանքով կրակել է ինքն իր վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվորը հիվանդանոց տարվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում