Էրդողանը կարող է ընտրվել նախագահի պաշտոնում.Դավութօղլու
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ընտրվել երկրի նախագահ, սակայն, դեռևս հայտնի չէ’ նա կդնի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, թե ոչ:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թ. օգոսոտսի 10-ին: Եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում ընտրողների 51 տոկոս ձայներ չհավաքի, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:
2007 թ. անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն’ ի տարբերություն նախկինում անցկացված նախագահական ընտրությունների, 2014 թվականից Թուրքիայում նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Հանրաքվեի արդյունքներին համապատասխան’ Թուրքիայի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով’ նախկինում եղած 7 տարվա փոխարեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում