Արաբ արտգործնախարարները քննադատել են Պաղեստինի հանդեպ Իսրայելի դիրքորոշումը
Նմանատիպ
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը մասնակցել է Կահիրեում տեղի ունեցած արաբ արտգործնախարարների փակ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպման մասնակցիները համաձայնության են եկել իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ժամկետը երկարաձգելու շուրջ և կոչ են արել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խմբին: Նախարարները քննադատել են Իսրայելի դիրքորոշումը և կողմ են արտահայտվել Պաղեստինի՝ միջազգային կառույցներում ընդգրկվելու որոշմանը:
Մահմուդ Աբբասը նշել է, որ դա Պաղեստինի ժողովրդի իրավունքն է, և Իսրայելը չպետք է միջամտի դրա իրացմանը:
Իսրայելական կողմի արձակած գնդակներից ապրիլի 10-ի առավոտյան 3 պաղեստինցի է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Գազայի հատվածի և Իսրայելի միջև սահմանային Բեյթ ալ Հուդուդի անցումի մերձակայքում:
Իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ավարտվում են ապրիլի 29-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում