Դոնեցկի ցուցարարները բանակցությունների արդյունքներին են սպասում

Նախօրդ օրը՝ երեկոյան, Դոնեցկի ցուցարարների առաջնորդները բանակցություններ են սկսել Կիևից հատուկ նաշանակված տեղական իշխանությունների հետ: Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, շրջանի մարզպետ Սերգեյ Տարունտան և քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանենկոն համաձայնվել են շրջանում հանրաքվե անցկացնել, որի արդյունքում էլ պարզ կդառնա մարդկանց վերաբերմունքը Ուկրաինայի դաշնայնացման և ՌԴ-ին հնարավոր միացմանը նկատմամբ:

Դոնեցկում գիշերը խաղաղ է անցել է՝չնայած նրան, որ այսօր լրանում է 48 ժամը, որը Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տվել էր, որպեսզի իրավիճակը հարավ-արևելյան Ուկրաինայում լուծվի: Դոնեցկի ցուցարարները ամբոջ գիշեր սպասում էին հարձակման: Այս մասին է հայտնում РИА Новости-ին:

Մարզպետարանի շենքի մոտ ամբոջ գիշեր, չնայած վատ եղանակին, տասնայակ ցուցարարներ են հերթապահել:

Իսկ մարզպետարանի շենքը դեռևս պաշպանված է բարիկադներով: Նախօրդ օրը ցուցարարներին աջակցելու համար ժամանել են մի քանի խումբ հանքագործներ: Ցուցարարները նաև հայտարարել են, որ ստեղծել են իրենց «ժողովրդական բանակը» և կառավարման մի շարք կառույցներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում