Պետխորհրդի նիստում հաստատվել Է Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը
Նմանատիպ
Պետական խորհրդի արտահերթ նիստում հաստատվել Է Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը: Ընդունման օգտին քվեարկել Է 87 պատգամավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ղրիմի Սահմնադրությունը բաղկացած Է 10 գլխից եւ 95 հոդվածից, փաստաթղթի հիմնական դրույթները համապատասխան են ՌԴ-ի Սահմանադրության հոդվածներին: Տեքստում նշված Է, որ Ղրիմի Հանրապետությունը (ՂՀ) ժողովրդավարական, իրավական պետություն Է Ռուսաստանի Դաշնության կազմում եւ ՌԴ-ի իրավահավասար սուբյեկտ Է: Սահմանադրությունը կանոնակարգում Է, որ երեք լեզուներ՝ ռուսերենը, ուկրաիներենը եւ ղրիմյան թաթարերենը Ղրիմում պետական են:
«Ղրիմի Հանրապետությունում ճանաչվում Է մշակույթների բազմազանության սկզբունքը, ապահովվում Է դրանց իրավահավասար զարգացումը եւ փոխհարստացումը»,- ասված Է նոր Սահմանադության տեքստում:
Բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության ղեկավարն Է, որն ընտրվում Է Ղրիմի Պետխորհրդի պատգամավորների կողմից հինգ տարի ժամկետով եւ չի կարող այս պաշտոնն զբաղեցնել անընդմեջ երկու ժամկետից ավելի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում