Յացենյուկը մեկնել է Դոնեցկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր՝ապրիլի տասնմեկին, մեկնել է Դոնեցկ և Դնեպրոպետրովսկ: Այս մաին հայտնում է Интерфакс-ը՝ Ոկրաինայի կառավարության կայքում տեղադրված ինֆորմացիային:

«Դոնեցկում և Դնեպրոպետրովսկում Արսենի Յացենյուկը ժողով կանցկացնի մարզպետների, քաղքապետների, ուժային կառույցների ղեկավարների,Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի,Դնեպրոպետովսկի և Զապարոժյեի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նիստի ընթացքում կքնարկվի շրջաններում տիրող իրավիճակի, իշխանության ապակենտրոնացման և Ուկրաինայի նոր սահմանադրությանը վերաբերվող հարցեր»,- նշվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի են ունենում բազմահազարանոց հանրահավաքներ, որոնք կազմակերպում են Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում