Ռուսաստանը Յանուկովիչին չի հանձնի Ուկրաինային
11/04/2014 13:54
Նմանատիպ
Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել Է, որ հիմքեր չի տեսնում Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինային հանձնելու համար:
«Մենք նրան հանձնելու համար հիմքեր չենք տեսնում»,- ասել Է գլխավոր դատախազը՝ ապրիլի 11-ին Սիմֆերոպոլում պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին:
Չայկան նշել Է, որ ռուսական կողմը նախկինի պես Յանուկովիչին համարում Է օրինական նախագահ: «Վիկտոր Յանուկովիչը լիարժեք օրինական նախագահ Է: Իսկ ահա այն իշխանությունը, որն այսօր Կիևում Է, եկել Է զինված հեղաշրջման հետևանքով: Ես դա ասում եմ որպես իրավաբան»,- հավելելել Է Ռուսաստանի գլխավոր դատախազը:
«Ըստ մեր տվյալների՝ նա ոչ մի հանցագործություն չի կատարել, ուստիև ոչ մի հիմք չկա նրան արտահանձնելու համար»,- ասել Է Չայկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում