ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպումը կարող Է տեղի ունենալ ապրիլի 17-ին Ժնևում
11/04/2014 14:14
Նմանատիպ
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների և Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Ուկրաինայի ճգնաժամին նվիրված հանդիպումը կարող Է տեղի ունենալ ապրիլի 17-ին Ժնևում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի ներկայացուցիչը:
«Քննարկումները շարունակվում են, կա այդ հանդիպումը հաջորդ հինգշաբթի անցկացնելու նախագիծ, հնարավոր Է՝ Ժնեւում, բայց դեռ պետք Է կարգավորել ևս մի շարք հարցեր»,-ասել Է Եվրամիության ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում