Ադրբեջանական բանակում «դեդովշչինա» չկա. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում ինքնասպանությունները նորմալ երեւույթ է: Նովրուզովն այս մասին  հայտարարել է haqqin.az լրատվական կայքին’ մեկնաբանելով ադրբեջանական բանակում շարունակվող ինքնասպանության դեպքերը: «Ինչպես առօրյա քաղաքացիական կյանքում, բանակում ևս ինքնասպանության դեպքեր են լինում: Դա նորմալ է», -ասել է Նովրուզովը:

Պատգամավորի կարծիքով’ Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների պատճառը բջջային հեռախոսներ են: «Ինքնասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է զինծառայողների’ այդ թվում սպաների շրջանում արգելել բջջային հեռախոսներից օգտվելը: Զինվորը զանգահարում է ծնողներին, երբեմն տանից վատ լուր ստանում, ընկալում դա չափազանց զգայուն, ինչը դառնում է սթրեսի և դեպրեսիայի պատճառ, իսկ դա բերում է ինքնասպանությունների կամ էլ ծառայակիցներին վնաս հասցնելուն», -ասել է պատգամավորը:

Կուսակցական գործչի խոսքով’ ադրբեջանական բանակում «դեդովշչինա» ևս չկա, սակայն «բանակում, ինչպես ամեն տեղ, ուժեղը փորձում է իրեն ենթարկել թույլին»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում