Թուրքիայի ՍԴ-ը չեղյալ է հայտարարել դատական մարմինների վրա իշխանությունների վերահսկողություն նախատեսող օրենսդրական ակտը
Նմանատիպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել օրենսդրական ակտի այն մասը, որը նախատեսում էր դատական մարմինների վրա իշխանությունների վերահսկում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Խոսքը այն հոդվածների վերացման մասին է, որոնք արդարադատության նախարարին լիազորություններ էին տալիս դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի նկատմամբ, որը, մասնավորապես, դատավորներ է նշանակում, ասվում է հաղորդագրության մեջ:
Փորձագետների կարծիքով’ այդ լիազորությունների վերացումը հարված է հասցնում թուրքական կառավարության բարեփոխումներին, ինչը դիտվում է որպես դեկտեմբերից Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը ճնշելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փորձ:
Թուրքիայի իշխանությունները հունվարի սկզբին Անկարայում աշխատանքից հեռացրել են 350 ոստիկանների, այդ թվում գլխավոր ոստիկանական վարչությունների ղեկավարների, ինչպես նաեւ նրանց պաշտոնակիցների’ 16 նահանգներում: Կառավարությունը պաշտոններից հեռացրել է ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների վարչությունների ղեկավարներին:
Ազատումները տեղի են ունեցել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որը ծագել էր, երբ ոստիկանությունն անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ձերբակալել էր 50-ից ավելի հայտնի գործարարների, չինովնիկների, երեք նախարարների որդիների, որոնք կասկածվում են պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ կաշառակերության մեջ: Այդ ձերբակալություններից մեկ շաբաթ հետո սկանդալում հիշատակված որդիներ ունեցող նախարարները հրաժարական են տվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարներին: Դրանից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղ ի ունեցել, որոնց մասնակիցները պահանջել են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում