Եվրոպայում դիվերսանտների պատրաստման 2 հազար դպրոց է գործում. ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոն
Նմանատիպ
Եվրոպայում գործում են մասնավոր ռազմական ընկերությունների 2 հազարից ավելի դպրոցներ, որոնք մասնագետներ են պատրաստում դիվերսիոն-ահաբեկչական գործունեության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
«Ներկայում միայն Եվրոպայում մասնավոր ռազմական ընկերությունների եւ պահնորդական գործակալությունների գծով ավելի քան 2 հազար այդպիսի դպրոցներ են գործում, որոնք լայն պրոֆիլի մասնագետներ են պատրաստում ինչպես դիվերսիոն-ահաբեկչական գործունեություն վարելու, այնպես Էլ տեղեկատվական-հոգեբանական գործողություններ իրականացնելու համար»,-ասել Է նա հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների եւ իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ, որը կայացել է Սոչիում:
Նրա խոսքով՝ առանձին ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես մասնակցում են ինչպես վարձկանների ուսուցմանը, հատկապես հոգեբանական գործողությունների իրականացման բնագավառում, այնպես Էլ նրանց ֆինանսավորմանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում