Ռուսաստանն սկսել է Ուկրաինային հանձել նրա ռազմածովային ուժերի մարտանավերը
Նմանատիպ
Ռուսաստանն սկսել է Ուկրաինային հանձնել նրա ռազմածովային ուժերի մարտանավերը: Ներկայումս ընթանում է Սեւաստոպոլի Կարանտիննայա ծովախորշից «Պրիլուկի» հրթիռակիր կատերի քարշակումը չեզոք ջրեր՝ հետագայում այն ուկրաինական կողմին հանձնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Սեւծովյան նավատորմի շտաբում:
«Սեւծովյան նավատորմի քարշիչները կատերը տեղափոխում են չեզոք ջրերում նախատեսված հանդիպման վայր, քանի որ նավի տեխնիկական վիճակը դրան թույլ չի տալիս շարժվել իր ընթացքով: Այնուհետեւ ուկրաինական քարշիչները նավը կտանեն Օդեսայի կողմը»,- պարզաբանել Է նավատորմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ստրելեցկայա ծովախորշից համանման եղանակով դուրս Է բերվել եւ Ուկրաինային հանձնվել «Ֆաստով» լցանավը, հավելել Է ներկայացուցիչը:
«Ռուսական նավատորմը նպատակահարմար չի համարում Ղրիմում մնացած Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի մեծ մասի հետագա շահագործումը դրանց ֆիզիկական մաշվածության եւ կառուցվածքային հնացածության պատճառով»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
Խոսքը վերաբերում Է Ուկրաինայի ռազմածովային ուժերի շուրջ 70 մարտանավերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում