Լաթաքիայի օդանավակայանն աշխատում է սովորականի նման. Սիրիայի տրանսպորտի նախարար
11/04/2014 17:58
Նմանատիպ
Լաթաքիայի Բասիլ ալ Ասադի անվան օդանավակայանի փակվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սայիդը՝ ավելացնելով, որ օդանավակայանն աշխատում է սովորականի նման: Նախ արարը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտարարել էր, որ Լաթաքիայի օդանավակայանը փակվել է: Մյուս կողմից, Լաթաքիայի հյուսիսում գտնվող Սալմա շրջանից մինչև Քեսաբ շարունակվում են մարտերը: Սիրիական բանակը պատրաստվում է հսկողություն հաստատել Քեսաբի շրջակայքում գտնվող տարածքների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում