Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել Է սպորտի օտարերկրյա մասնագետների հրավիրման նոր կարգ մշակել
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել Է մինչեւ օգոստոսի 30-ը մշակել եւ ներկայացնել Ռուսաստան խաղային մարզաձեւերի արտասահմանյան մարզիկների, մարզիչների եւ սպորտի այլ մասնագետների հրավիրման կարգը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ,վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը այս հանձնարարականը տվել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խորհրդի նիստի ամփոփիչ արդյունքների հիման վրա:
ՌԴ Նախագահը նշել Է, որ ներկայումս գործող կարգը հաշվի չի առնում երկրի ազգային հավաքականների շահերը, ինչպես նաեւ սպորտի զարգացման ռազնավարական խնդիրները:
«Այս աշխատանքը պետք Է այնպես կառուցել, որպեսզի մեր մարզիկների պրոֆեսիոնալ մակարդակը աճի, գտնվեն ընդունակ մարզիկներ, եւ նրանց միջոցով իսկական թիմեր կազմվեն»,- ասել Է Պուտինը:
Նա հավելել է, որ չի առաջարկում հրաժարվել օտարերկրյա մասնագետների ծառայությունից: Պուտինը ասել Է, որ նրանցից շատերը հաջողությամբ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում եւ լավ արդյունքների են հասել, բայց մասնագետների հրավիրման հարցը պետք Է մտածված եւ հիմնավորված լուծվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում