Օբամայի եկամուտը նվազել է 180 հազար դոլարով
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահը և նրա կինը անցած տարվա ընթացքում վաստակել են մոտ կես միլիոն դոլար՝482 հազար: Այսպիսին են հարկային հայտարարագրի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն’ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական կայքին:
Անցած տարի ամուսնական զույգի եկամուտը կազմել է 662.8 հազար դոլար: Օբամայի եկամուտը այս տարվա տվյալներով նվազել է 180 հազար դոլլարով համեմատած 2012-ին:
Օբամայի ընտանիքի կողմից 2013-ին վճարված հարկերը կազմում են 98.2 հազար դոլար, որից 23.3 հազար դոլարը տեղական հարկերն են, որոնք վճարվել են Իլինոյս նահանգի բյուջեին:
Ամուսիները բարեգործության վրա ծախսել են 59.2 հազար դոլար, այսինքն իրենց եկամուտի 12.3 տոկոսը: Օբամայի ընտանիքը նվիրատվություն է կատրել 32 տարբեր կազմակերպությունների: Ամենամեծ նվիրատվությունը’ 8.8 հազար դոլար, ստացել է զինծառայողների և վետերանների աջակցության հիմնադրամը’ Fisher House Foundation-ը:
Բարակ Օբամայի եկամուտները սկսել են անկում ապրել սկսած ԱՄՆ-ի նախագահման տարիներից: 2009-ին նա աշխատել է 5.5 միլլիոն դոլար, 2010-ին’ մոտավորապես 1.7 միլլիոն, իսկ 2012-ին’ 608.6 հազար դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում