Վրաստանի ՆԳՆ նախարարն այցելել է Ջավախք
Նմանատիպ
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաձեն այցելել է Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի, Նինոծմինդայի Ադիգենի և Ասպինձայի շրջանային վարչությունները: Նա տեղում ծանոթացել է աշխատակազմերի անդամներին և նրանց աշխատանքային պայմաններին:
Ալեքսանդր Չիկաիձեն տեղեկացավ նաև շրջանում առկա իրավիճակին:
Ալեքսանդր Չիկաիձեն ներքին գործերի նախարարության մասնաճյուղերի աշխատակազմի աշխատանքը գնահատեց դրական և շնորհակալություն հայտնեց նրանց պարտականությունները լավ կատարելու համար:
Ներքին գործերի նախարարը ուսումնասիրեց Ասպինձայի ներքին գործերի նախարարության համալիրային բազան: Բազայի կառուցումը ավարտվելու է մի-քանի ամսում և այդ տարածքում կտեղակայվեն նախարարության տարբեր մասնաճյուղեր:
Օրվա վերջին նախարարն այցելեց Ախալցխա և ուսումնասիրեց պարեկային ոստիկանության դեպարտամենտի Սամցխե- Ջավախքի հիմնական ղեկավարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում