Ղրիմի սահմանադրությունն ուժի մեջ է մտել

Շաբաթ օրը’ ապրիլի 12-ին, Ղրիմի սահմանադրությունն ուժի մեջ է մտել, համաձայն որի պետությունը հանդիսանում է ՌԴ-ի տարածքի մի մասը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Ղրիմի պառլամենտի պաշտոնական թերթում: Այս մասին է հայտնում Lenta.ru-ն’ հղում կատարելով РИА Новости-ին:

«Այսպիսով Ղրիմի Հանրապետության սահմանադրության ուժի մեջ մտնելու օրը կարելի է համարել ապրիլի 12-ը»,-ասել է Ղրիմի Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Իոֆֆեն:
Նրա խոսքերով այժմ էլ կգա սահմանադրության դրույթների պարզաբանման ժամանակաշրջանը:

Նա չի բացառել, որ ապագայում սահմանադրության ուղղումներ կլինեն: «Մենք ենք ստեղծում մեր Սահմանադրությունը: Անհրաժեշտության դեպքում Ղրիմում Ազգային ժողովի նիստ կկազմակերպենք և սահմանադրական մեծամասնությամբ կքվեարկենք այս կամ այն հարցի վերաբերյալ»,-նշել է Իոֆֆեն:

Հիշեցնենք, որ ուրբաթ’ապրիլի 11-ին, Ղրիմի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հանրապետության նոր սահմանադրությունը: Օրենքով հաստատվում է, որ Ղրիմի հանրապետությունը իրավական և ժողովրդավարական հանրապետություն է ՌԴ-ի կազմում: Ղրիմի տարածքը հանդիսանում է ՌԴ-ի տարածքի անբաժան մասը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում