ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանին
Նմանատիպ
ԱՄն-ի Սպիտակ տունը հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ում Իրանի նոր ներկայացուցիչ Հաբիդ Աբութալեբիին, ով մեղադրվումէ 1979թ-ին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման մեջ մասնակություն ունենալու համար:
Այս որոշումը Աբութալեբիին գործնականում զրկում է իր դեսպանի պաշտոնը զբաղեցնելու հնարավարությունից, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում:
Աբութալեբին կապված է այն ուսանողների խմբի հետ, ովքեր գրավել էին ԱՄՆ-ի դեսպանատունը և աշխատակցիներին գերի վերցրել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կնգրեսականների կողմից լուրջ ճնշումների էր ենթրակվել. նրանք պահանջում էին թույլ չտալ Աբութալեբիին մտնել ԱՄՆ: Այս շաբաթվա սկզբում, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Սպիտակ տունը տեղեկացրել էր Իրանի կառավարությանը, որ նրանց ընտրությունը այնքան էլ բանական չէ:
Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվերակել են օրինագծի օգտին, որով արգելվում է Աբութալեբինն մուտքը ԱՄՆ-ը: Նախագահը պետք է ստորագրի փաստաթուղթը, որպեսզի այն ուժի մեջ մտնի: Իրանը փաստում է, որ Աբութալեբին հանդիսանում է իր ամենափորձառու դիվանագետներից մեկը և պնդում է իր կայացրած որոշման վրա:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին ուրբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Իրանը տեղակացված են ԱՄՆ-ի՝ Աբութալեբիին վիզա չի տարամադրելու մասին, սակայն նա չի նշել, թե արդյոք Բարաք Օբաման կստորագրի փաստաթուղթը:
Մարտին տված իր հարցազրույցներից մեկում Աբութալեբին հաստատել է, որ կապ չունի ունեցել Ամերիկայի դեսպանատան վրա գրոհած ուսանողական խմբի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում