Էրդողանն ու Գյուլը փոխանակվում են քամահրող ուղերձներով
Նմանատիպ
Նույնիսկ ոչ քաղաքական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չկարողացավ խուսափել քաղաքական հարցերից: Բնականաբար, հարցը վերաբերվում էր գալիք նախագահական ընտրություններում Գյուլի թեկնածությանը:
«Կարծում եմ, այսօր ես դեռ չէի քրտնել»,-հակիրճ պատասխանել է Գյուլը 1,7 կմ հեծանվային արշավից հետո:
Հարցը վերաբերվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված արտահայտությանը, որ Թուրքիայի նախագահը պետք է լինի վազող և քրտնող:
Գյուլնի իր խոսքում ավելացրել է, որ դժվար թե դիմացիններն իմանան` ինքը քրտնած է թե՞ ոչ՝ ակնարկ անելով իր հավասարակշռված բնավորությունն ու Էրդողանի տաքարյունությունը:
Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Թուրքիայի առաջին ընտրված նախագահը ավելի հզոր կլինի, քանի ներկայիս ծիսական դերակատարություն ունեցողը՝ ակնարկելով , որ ինքը կարող է դնել թեկնածությունը օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
«Առաջին անգամ նախագահը կընտրվի ժողովրդի կողմից, դա կարևոր է»,- նշել է Էրդողանն՝ ավելացնելով, որ չի լինելու հռչակագրային նախագահ, այլ մեկը, ով քրտնում է, ջանասիրաբար աշխատում և վազքի մեջ է լինում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում