Ջեյմս Ուորլիքը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը ԼՂ հարցում խաղաղության հասնելու համար
12/04/2014 14:48
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր դեր կարող են կատարել հասարակական կազմակերպությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Որպես օրինակ բերելով Ֆիլիպիններում ավելի քան չորս տասնամյակ ձգվող հակամարտության հարցում խաղաղության համաձայնության ձեռքբերումը 17 տարիների բանակցություններից հետո’ Ուորլիքը համոզմունք է հայտնում որ ԼՂ հակամարտությունում ևս հնարավոր է հասնել համաձայնության, և այդ գործում իրենց կարևոր ներդրումը պետք է ունենան երկու կողմի հասարակական կազմակերպությունները: «Խաղաղության համաձայնությունը Ֆիլիպիններում ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների առանցքային դերը խաղաղության հաստատման գործընթացներում»,- գրել է ԱՄՆ համանախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում