ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաների ցուցակը
12/04/2014 17:05
Նմանատիպ
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող սանկցիաների ցուցակում ընգրկված մարդկանց և ընկերությունների թիվը: Նրա մեջ ներառվել են Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալինը, Ղրիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովի Միխեիլ Մալիշևը, ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Թեմիրգալիևը, Ղրիմի խորհրդարանի խոսնակի խորհրդական Յուրի Ժերեբցովը:
Իսկ ընկերությունների ցանկ մեջ է ներառվել”Черноморнефтегаз”-ը:
Այդ ցուցակի մեջ ներառվածների հաշիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի նրանց հետ գործնական հարաբերություններ մեջ մտնել: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի ֆինանասների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ընդլայնված սանկցիաների ցուցակի մասին: