Թուրքիան Facebook-ն ամենաշատը գրաքննող երկրորդ երկիրն է
Նմանատիպ
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը համարվող Facebook-ն առաջին անգամ հրապարակել է զեկույց իր էջերում ջնջված հրապարակումների վերաբերյալ: Ըստ այս զեկույցի’ Թուրքիայի պահանջով Facebook-ից ջնջվել է 2 հազար 14 հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնական ը սոցցանցը գրաքննող պետությունների շարքում:
Զեկույցում նշվում է, որ հրապարակումները հեռացնելու համար ներկայացված պահանջներում առկա էին հետևյալ հիմնավորումները. դրանք պարունակում են վիրավորանք Աթաթուրքի հասցեին կամ սևացնում են թուրքական պետությանը:
Ամենաշատը գրաքննող պետությունը, ըստ հրապարակած զեկույցի, Հնդկաստանն է, որի պահանջով հեռացվել է 4 հազար 765 գրառում: Գերմանիայի պահանջով հեռացվել է 84, Ավստրիայի պահանջով’ 78, Ֆրանսիայի պահանջով 80 և Իսրայելի պահանջով 133, Պակիստանի պահանջով’ 168 գրառում: Միացյալ Արաբական Էմիրությունները ջնջել է 12, Իտալիան’ 5, Ռուսաստանը’ 4, իսկ Բանգլադեշը’ 3 գրառում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանից ընդամենը մեկ դիմում է եղել, սակայն որեւէ հրապարակում չի հեռացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում