Իրանին բարկացրել է ՄԱԿ-ում իր ներկայացուցչին ԱՄՆ վիզա չտրամադրելը
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ում չի նշանակի նոր մշտական ներկայացուցիչ արդեն նշանակված Համիդ Աբութալեբիի փոխարեն, ում Սպիտակ տունը մերժել է տրամադրել մուտքի արտոնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, Թեհրանի կարծիքով՝ ԱՄՆ վերաբերմունքը իրանցի դիվանագետի նկատմամբ անօրինական է: Իրանն այդ հարցը կտեղափոխի իրավական հարթություն, որը նախատեսված է ՄԱԿ-ի մեխանիզմներով:
Աբութալեբիին վիզա չտրամադրելը կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ը նրան մեղադրում է ծայրահեղական ուսանողական խմբի հետ կապի մեջ, որը 1979 թվականին գրավել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը: Այդ որոշումը, փաստորեն, զրկում է Աբութալեբիին ՄԱԿ-ում իր պաշտոնը զբաղեցնելուց, քանի որ կառույցի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում: Ավելի վաղ, Աբութալեբին իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի անդամակցել ԱՄՆ դեսպանատունը գրաված ուսանողական խմբին, այլ միայն իրականացրել է թարգմանչի պարտականությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում